Alibaba.com` խոշորագույն կայքը B2B տիրույթում

Ջեկ Մա

Alibaba.com կայքը այսօր հանդիսանում է աշխարհում խոշորագույն ռեսուրսը B2B տիրույթում: Այն ուղղակի պաշտում են ամերիկյան և եվրոպական ընկերությունները, որոնք անընդհատ գտնվում են չինացի արտահանողների փնտրտուքների մեջ: Բացի այդ Alibaba-ն, աշխատելով Yahoo-ի հետ համատեղ, հանդիսանում է նաև խոշոր որոնողական համակարգ:

Alibaba.com-ի հիմնադիր Ջեկ Ման այն մարդկանցից է, որոնք մեծացել են Չինաստանում մշակույթային հեղափոխության ժամանակ: Երբ Չինաստանի տնտեսությունը դառնում է բաց մնացած աշխարհի համար, նա ինքնուրույն սովորում է անգլերեն լեզուն, ապա յուրացնում ինտերնետ տեխնոլոգիաները: Ման ինքն է պատմում իր հաջողության մասին.

Կարդալ ավելին

Բաժինը` Հաջողության պատմություններ | Մեկնաբանություն

Ռիչարդ Բրենսոն` Virgin Group-ի հիմնադիրը

«Կարող եմ ձեզ ասել երիտասարդ, որ դուք կամ կհայտնվեք բանտում, կամ միլլիոնատեր կդառնաք» – այդպես էր ասել պատանի Ռիչարդ Բրենսոնին Staw-school հատուկ մասնավոր դպրոցի տնօրենը: Նա մտքում պահեց այդ «դատավճիռը» և սկսեց իրականացնել այն մեծ երևակայությամբ:

Ռիչարդ Բրենսոնը հանդիսանում է ֆենոմենալ անձնավորություն: Նա կարողացել է ստեղծել աշխարհի ամենահայտնի բռենդներից մեկը` Virgin-ը, որն իր մեջ ներառում է տասնյակ ընկերություններ, սկսած երաժշտական սկավառակների վաճառքի խանութներից` վերջացրած տիեզերական ճանապարհորդություններ կազմակերպող Virgin Galactic’s ընկերությունով: Նա հայտնի է բոլորին իր ոչ ստանդարտ ապրելակերպով: Նա արագության բազմաթիվ միջազգային ռեկորդներ է գրանցել: Կարելի է նշել միայն նրա շուրջերկրյա ճանապարհորդությունը օդապարիկով:

Կարդալ ավելին

Բաժինը` Հաջողակ մարդիկ | Մեկնաբանություն

Google-ի հաջողության գաղտնիքները

Google
Սերգեյ Բրինը և Լարի Փեյջը Google-ի հիմնադիրներն են: Այս երկու ընկերների կյանքի պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդկային տաղանդը, ստեղծագործ մոտեցումը, գործին նվիրվածությունն ու խիզախությունը կարող են դառնալ հաջողության գրավական: Նրանք տաղանդավոր երիտասարդներ են, որոնք Միացյալ Նահանգներում հանդիսանում են «ամերիկյան երազանքի» մարմնավորում:

Կարդալ ավելին

Բաժինը` Հաջողակ ընկերություններ | Մեկնաբանություն

Արիստոտել Օնասիս` նա ստեղծեց իր կարողությունը զրոյից

Արիստոտել Օնասիս

Արիստոտել Օնասիսը ծնվել է 1906 թվականի հունվարի 5-ին Թուրքիայի Սմիրն քաղաքում (այժմյան Իզմիր), ծխախոտի բիզնեսով զբաղվող ընտանիքում: 1922 թվականին թուրքերը գրավում են այդ ժամանակ դեռևս հունական քաղաք Սմիրնը և Օնասիսի ընտանիքը, կորցնելով իր ողջ կարողությունը, ստիպված փախչում է, իսկ Արիստոտելը, լավագույն կյանք գտնելու նպատակով, մեկնում է ամերիկյան մայրցամաք, Արգենտինա, Ռիո Դե Ժանեյրո:

Ինչ մասնագիտությամբ ասես նա չի աշխատում Ռիո Դե ժանեյրոյում` սևագործ աշխատանք, նավակ քշող, ափսեներ լվացող, մատուցող, մրգեր վաճառող, հեռախոսային ընկերությունում վերանորոգող: Համաձայնեք, որ այսպիսի աշխատանքներում բավականին դժվար է հսկայական բիզնես կառուցել և մեծ գումարներ աշխատել: Սակայն տեղի է ունենում մի պատահականություն, որը փոխում է նրա կյանքը:

Կարդալ ավելին

Բաժինը` Հաջողակ մարդիկ | Մեկնաբանություն

Ուորեն Բաֆֆեթ` Օմահայի օրակուլը

Ուորեն Բաֆֆեթ

Ուորեն Բաֆֆեթը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում, արժեթղթերի շուկայական բրոքեր և քաղաքական գործիչ Հովարդ Բաֆֆեթի ընտանիքում: Կարդալ մանուկ Բաֆֆեթը սկսում է վաղ հասակից, արդեն դպրոցական տարիքում գիտեր մաթեմաթիկայի հիմունքները և ցանկացած ինֆորմացիա կլանում էր անմիջապես: Քաղաքում նրան ճանաչում էին որպես հատուկ օժտվածությունների տեր երեխա:
1936 թվականին նա պապիկի խանութում 25 ցենտով գնում է Coca-Cola-ի 6 շշերից բաղկացած հավաքածու, վաճառում շշերից յուրաքանչյուրը 5 ցենտով և արդյունքում աշխատում 5 ցենտ: Դա նրա առաջին եկամուտն էր: Ընդամենը 5 տարի անց երիտասարդ Բաֆֆեթը կատարում է առաջին քայլերը արժեթղթերի շուկայում: Հոր շնորհիվ նա ժամանակ առ ժամանակ տեղեկություններ է ստանում արժեթղթերի շուկայից և որոշում օգտագործել այդ հնարավորությունը:

Կարդալ ավելին

Բաժինը` Հաջողակ մարդիկ | Մեկնաբանություն